Միացյալ Նահանգները չգիտեն՝ ում հետ գործ ունեն. Թուրքիան սպառնացել է ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է՝ Անկարան մտադիր չէ հրաժարվել ՌԴ-ից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Ամերիկայի Միացյալ Նահանգները չգիտեն՝ ում հետ գործ ունեն: Դուք ասել եք С-400-ը պետք է հետ ուղարկել Ռուսաստան: Բայց մենք ցեղապետություն չենք, մենք Թուրքիան ենք»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև ԱՄՆ-ին առաջարկել է պատժամիջոցներ կիրառել, որով Թուրքիայի անդրօվկիանոսյան գործընկերը սպառնում էին С-400-ի մատակարարման մասին պայմանագրի ստորագրման պահից ի վեր:

«Ինչպիսին էլ լինեն պատժամիջոցները, մի ուշացրեք, կիրառեք»,- ասել է նա:

Բացի այդ, Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան գումար է վճարել ամերիկյան F-35 կործանիչների համար, սակայն ԱՄՆ-ն դրանք այդպես էլ չի մատակարարել:

--00--ԱԹ