ՀՀ ԱԳ նախարարն առցանց հանդիպում է ունեցել Ֆրենկ Փելոունի, Ջեքի Սփիրի և Ադամ Շիֆի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

airplane.png

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փելոունի, Ջեքի Սփիրի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Նախարարի խոսքով՝ երկիրը միջազգային ահաբեկչության կենտրոնի վերածելու Ադրբեջանի ղեկավարության որոշումը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար:

Զրուցակիցները համակարծիք էին, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի հաստատման և Ադրբեջանի կողմից տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման քայլերի հասցեագրման ուղղությամբ:

--00--ԱԹ