Օրվա ընթացքում հրետակոծության են ենթարկվել Ասկերանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Ասկերան

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է.

«Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։

Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։

Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը  համեմատաբար հանգիստ է եղել»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս