Իրադարձությունները ցույց տվեցին՝ Ադրբեջանի նախագահը կրակը դադարեցնելու մտադրություն չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

պատերազմ

Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս և դեպի արևմուտք` Սանսասարի ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է տասնյակ անգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով, ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են, և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Օրվա ընթացքում և երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե պատրաստ է կրակի դադարեցմանը, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ նման մտադրություն չունի»,- նշեց նա։

ՊՆ ներկայացուցիչը շեշտեց, որ ինքը նշել է՝ պատերազմը ինչ աստիճանի է, ինչ խնդիր են դրել Ադրբեջանի զինված ուժերը թուրքիայի հետ համատեղ:

«Դուք րոպեներ առաջ տեսաք Թուրքիայի նախագահի հայտարարությունը: Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, մեր ազգի լինելիության գոյապայքարն է, հետևաբար մենք կարող ենք պատասխանել՝ ինչ է նշանակում մեր հաղթելը: Հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալը, հակառակորդի ԶՈՒ-ին խնդիրներից զրկելը»,- հավելեց նա։

--00--ԱՀ