Մենք շարունակելու ենք և երբեք չենք նահանջելու․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք երբեք չենք նահանջելու։

Մենք փայփայում ենք ազատությունը, երաշխավորում ենք հավասարությունը ,ապրում եղբայրության մեջ:

Մերը բռնակալության ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:

Մենք շարունակելու ենք։

Մենք հարգում ենք բոլոր տարբերությունները` խաղաղության ոգուն համահունչ։

Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:

Մենք շարունակելու ենք։

Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»:

--00--ԱՀ