Շարունակում ենք արտաքին կողմերին կոչ անել չխառնվել հակամարտությանը․ Կանադայի ԱԳՆ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Կանադայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները:

«Ես զրուցել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք շարունակում ենք արտաքին կողմերին կոչ անել չխառնվել հակամարտությանը (Լեռնային Ղարաբաղում) և հանդես ենք գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) կողմից հակամարտության կարգավորման մեխանիզմի ստեղծման օգտին»,- այս մասին Շամպայնը գրել է թվիթերյան իր էջում:

Կանադայի ԱԳՆ ղեկավար նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի աջակցությամբ անցած բանակցությունները պետք է մոտ ժամանակներս հանգեցնեն հրադադարի:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել հումանիտար հրադադարի մասին, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, ժամը 08:00-ին: Հոկտեմբերի 10-ին և 18-ին Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերով ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունները:

--00--