Սահմանին ցանկացած վտանգ, որը խախտում է «մեր թանկագին ժողովրդի անդորրը», կհանդիպի պատասխանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

մեհր

«IRNA» գործակալությունը հայտնում է, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը սահմանամերձ շրջաններ այցելության ժամանակ հայտարարել է, որ սահմաններին ցանկացած վտանգ և սպառնալիք, որը խախտում է «մեր թանկագին ժողովրդի անդորրը», կհանդիպի պատասխան միջոցառումների, քանի որ ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերը Իրանի համար ամենակարևոր «կարմիր գծերն են»:

Հրամանատար նաև տեղեկացրել է, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գործում է սահմանամերձ շրջաններում, հետևում է սահմանային իրադարձությունների զարգացմանը և իր ուժերը տեղակայել է Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին երկրի այդ տարածքները պաշտպանելու համար:

Մոհամադ Պակպուրը նաև հայտարարել է, որ Իրանը հարգում է հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, բայց չի կարող հաշտվել սահմանների բնույթի որևէ փոփոխության հետ:

--00—ԼՄ