Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բորված հրադադարի խախտմանը:

«Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,-գրել է նա:  

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին արցախաադրբեջանական սահմանին պետք է հրադադար հաստատվեր, սակայն պայմանավորվածությունը չի պահպանվել: Ժամը 09:10-ի սահմանում հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը՝ արձակելով հինգ հրետանային արկ: 

--00—ԼՄ