Ադրբեջանը ի սկզբանե տրամադրված չի եղել հրադադարի. Թևոսյանը՝ Ադրբեջանի սակավամտության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

վահագն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածած հայտարարության ժամին:

«Այն, որ այս տեքստի հեղինակը ժամը ուղիղ 8:00 (վայրկյանների ընթացքում) հասցնում է «ստանալ տեղեկություն» խախտման մասին, գրել տեքստ, համաձայնեցնել բովանդակությունը վերադասների հետ, թարգմանել տարբեր լեզուներով ու հրապարակել այն, վկայություն է, որ Ադրբեջանը ի սկզբանե տրամադրված չի եղել հրադադարի: Սրանք նաև սակավամտության դրսևորման փաստեր են»,-գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ, ԱՄՆ-ում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության համաձայն, հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին արցախաադրբեջանական սահմանին պետք է հրադադար հաստատվեր, սակայն հրադադարի՝ ուժի մեջ մտնելու ժամին Ադրբեջանը հայտարարություն է տարածել, որ հայկական կողմը խախտել է պայմանավորվածությունը: Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ժամին հայտարարել է, որ հայկական կողմը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածությանը, և որ հրադադարը պահպանվելու է:

Ավելի ուշ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն տարածեց, որ հերթական խախտումը գրանցվել է ժամը 09:10-ի սահմանում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղության դիրքերը՝ արձակելով հինգ հրետանային արկ:

նկար

--00—ԼՄ