Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ազդեցությունը՝ ի շահ հրադադարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

լավրով.

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտաարել է, որ Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ազդեցությունը՝ ի շահ հրադադարի և ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում բանակցությունների մեկնարկին:

Լավրովը ընդգծել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը՝ 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության են եկել, որի շրջանակում նախատեսում է հրադադարի ռեժիմի հաստատում և առավել բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսում:

«Համոզում ենք մեր թուրք գործընկերներին այդ գծին աջակցելու համար ազդեցությունն օգտագործելու նպատակահարմարության մասին», - հայտարարել է Լավրովը:

Հիշեցնենք, որ, ԱՄՆ-ում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության համաձայն, հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին արցախաադրբեջանական սահմանին պետք է հրադադար հաստատվեր, սակայն հրադադարի՝ ուժի մեջ մտնելու ժամին Ադրբեջանը հայտարարություն է տարածել, որ հայկական կողմը խախտել է պայմանավորվածությունը: Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ժամին հայտարարել է, որ հայկական կողմը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածությանը, և որ հրադադարը պահպանվելու է:

Ավելի ուշ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն տարածեց, որ հերթական խախտումը գրանցվել է ժամը 09:10-ի սահմանում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղության դիրքերը՝ արձակելով հինգ հրետանային արկ:

--00—ԼՄ