ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26 24News
Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամ կորոնավիրուսի 973 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 78 810 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 254 մարդ, շարունակում է բուժվել 26 113-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 51 162 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 16 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1196 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 339-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 379 541 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 2201 է:
--00—ՄՀ