Չկա ո՛չ պատերազմի հաղթող, ո՛չ խաղաղության պարտվող. Կարո Փայլանի կոչը՝ հրադադարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

գարո

Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված 3-րդ հրադադարին՝ կոչ անել պատասխանատվություն ստանձնել դրա պահպանման համար:

«Հազարավոր հայեր և ադրբեջանցիներ իրենց կյանքը կորցրին մեկ ամիս տևած պատերազմում:

Միակ հաղթողը պատերազմի բարոններն էին:

Եկեք պատասխանատվություն ստանձնենք հրադադարի շարունակականության և տևական խաղաղության համար:

Չկա ո՛չ պատերազմի հաղթող, ո՛չ խաղաղության պարտվող»,-գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ, ԱՄՆ-ում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության համաձայն, հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին արցախաադրբեջանական սահմանին պետք է 3-րդ անգամ հրադադար հաստատվեր, սակայն հրադադրի՝ ուժի մեջ մտնելու ժամին Ադրբեջանը հայտարարություն է տարածել, որ հայկական կողմը խախտել է հրադադարը, իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ժամին հայտարարել է, որ հայկական կողմը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածության, հրադադարը պահպանելու է:

Ավելի ուշ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարություն տարածեց, որ հերթական խախտումը գրանցվել է ժամը 09:10-ի սահմանում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը՝ արձակելով հինգ հրետանային արկ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս