«Թո՛րքը կյամա, թո՛րքը, թխե՛». երևանցի և արցախի փոքրիկները կռիվ-կռիվ են խաղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Երևանում ապրող և Արցախից տեղափոխված երեխաները կռիվ-կռիվ են խաղում։ Երևակայական զենքերից միասին «կրակում» են հարձակվող երևակայական թշնամուն։

Երևանաբնակ տղաները «կրակելուց» գոռում են՝ «մոնստըռները էկան, մոնստըռնե՛րը, խփե՛ք», իսկ Արցախաբնակները՝ «թո՛րքը կյամա, թո՛րքը, թխե՛»...

Եղիցի Հաղթանակ
Եղիցի Խաղաղություն
Եղիցի Լույս»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Հայաստանում և Արցախում հաստատված ռազմական դրության պատճառով արցախցի կանանց ու երեխաների մի մասը ժամանակով ապաստան է գտել Հայաստանում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս