Ավստրիական «Rotax» ընկերությունը դադարեցրել է արտադրած շարժիչների մատակարարումը Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ռոտեքս

Ավստրիական «Rotax» ընկերությունը դադարեցրել է իր արտադրած շարժիչների մատակարարումը Թուրքիային: Պատճառն այն է, որ ընկերության շարժիչները տեղադրվում են «BayraktarTB2» ԱԹՍ-ների վրա:

«Բարի՛ լույս:

Ի պատասխան իմ հոդվածի՝ Վերին Ավստրիայից «Rotax» ընկերությունը, որը «Bombardier Group»-ի դուստր ձեռնարկությունն է, դադարեցրել է իր շարժիչների մատակարարումը Թուրքիային, քանի որ դրանք այնտեղ տեղադրվում են «Bayraktar TB2» մարտական անօդաչու սարքերի վրա», - գրել է Մարկուս Զուլցբախերը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում օգտագործվում են թուրքական արտադրության «Bayraktar TB2» մարտական անօդաչու սարքեր: 

Հեկտեմբերի 24-ին «Bombardier» կանադական ընկերությունը սառեցրել էր ինքնաթիռների շարժիչների մատակարարումը Թուրքիային այն բանից հետո, երբ հաստատվել էլ, որ դրանք տեղադրվում են Թուրքիայում արտադրվող և Արցախում Ադրբեջանի կողմից կիրառվող ԱԹՍ-ների վրա:

Քվեբեկում տեղակայված «Bombardier» ընկերությունը հայտնել էր, որ անցած շաբաթա վերջին հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ Ավստրիայում գտնվող դուստր ձեռնարկությունը՝ «Rotax»-ը, շարժիչներ է արտադրում «Bayraktar TB2» տեսակի ԱԹՍ-ների համար:

--00—ԼՄ