Էրդողանը թուրքերին արգելել է ֆրանսիական ապրանք գնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1.jpg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել ֆրանսիական ապրանքներ չգնել:

«Ինչպես Ֆրանսիայում են ասում՝ «Մի գնեք թուրքական ապրանքներ», այնպես էլ ես եմ դիմում իմ ժողովրդին: Մի գնեք ֆրանսիական ապրանքներ»,- Անկարայում ելույթի ժամանակ հայտարարել է Էրդողանը:

Նա նաև հայտարարել է, թե Թուրքիան «իսլամատյացությունը դիտարկում է իբրև խնդիր սեփական ազգային անվտանգության համար և համապատասխան քայլեր կձեռնարկի»:

«Ես կարծում եմ, որ ԵՄ ինստիտուտները հիմնական պատասխանատվությունն են կրում իսլամատյացության դեմ պայքարում: Եվրոպայի խորհուրդն այլևս չի կարող անտեսել իսլամատյացությունը»,- նշել է Էրդողանը:

--00--ԱԹ