1990-ականների պատերազմին տարածքը մեծ էր, մարդիկ՝ քիչ, հիմա հակառակն է, ամեն տեղ պայթյուն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն այն համոզմանն է, որ ռազմավարական տեսնակյունից ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը հաջողություններ չեն ունեցել: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ Ադրբեջանը պատերազմի հենց առաջին օրը ռազմադաշտ է հանել լավագույն ու էլիտար բոլոր զինվորականներին: 

Հովհաննիսյանն այն համոզմանն է, որ մարտը շարունակվելու է, հետագայում ավելի թեժ է լինելու, իսկ մարտավարական նշանակության տարածնքները դեռ շատ են մի ձեռքից մյուսը անցնելու:
«1990-ականների պատերազմին տարածքը մեծ էր, մարդիկ՝ քիչ, հիմա հակառակն է, ամեն տեղ արկ է պայթում: Այս պատերազմի դեմ պայքարին մենք կարծես պատրաստ չէինք, ԱԹՍ-ներին մատերի արանքով էինք նայում: 2016-ից պետք է իմանայինք ԱԹՍ-ների մասին, բայց նրանց համար երկինքը բաց էինք թողել»,- ընդգծում է ռազմական փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս