Հերոսական արարումների համար ևս 6 զինծառայող ներկայացվել է «Մարտական խաչ» շքանշանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Արցախի պաշտպանության բանակը ներկայացրեց է հերթական նորօրյա հերոսներին։

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ կստանան շարքային Արեն Ավագի Չոբանյանը (խոցել է 4 զրահատեխնիկա), շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը (խոցել է 4 զրահատեխնիկա), շարքային Էրիկ Սամվելի Ղարիբյանը, շարքային Տիգրան Աշոտի Սիմոնյանը և շարքային Սպարտակ Հայկի Ասատրյանը (ոչնչացրել են թշնամական 2-ական տանկ ու կենդանի ուժ)  և շարքային Դավիթ Կարենի Բաղդասարյանը (իր հաշվեկշռում ունի թշնամական 1 ոչնչացված տանկ ու կենդանի ուժ): 

Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են:

Փառք մեր հերոսներին: 

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս