Սա Հայոց ցեղասպանության մի նոր փորձ է Էրդողանի և նրա մարիոնետ Ալիևի կողմից․ Տ․ Ձիթողցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Արդեն մեկ ամիս է, ինչ հայ ժողովուրդը հարձակման տակ է գտնվում, և ամբողջ ազգը պայքարում է ողջ մնալու իրավունքի և մեր հողի մի մասը պաշտպանելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը կանգնեցնել ագրեսորին:

«Սա պարզապես պատերազմ չէ Ադրբեջանի և Թուրքիայի 10 անգամ ավելի մեծ բանակի դեմ: Սա Հայոց ցեղասպանության մի նոր փորձ է Էրդողանի և նրա մարիոնետ Ալիևի կողմից, որոնք մեր դեմ են ուղարկում Սիրիայում և այլ երկրներում վարձած ահաբեկիչներին։

Բռնապետները շարունակում են անել այն, ինչ նրանք արել են հայերի դեմ դարեր շարունակ և անպատիժ են մնացել: Քանի որ մենք նրանց ճանապարհին ենք կանգնած թրքախոս պետությունների ընդլայնման մտադրության իրականացման գործում:

Քանի որ մենք քրիստոնյա ենք և գլուխ չենք խոնարհում: Ճիշտ չենք արդյո՞ք մենք, երբ պաշտպանում ենք մեր քրիստոնեական ավանդույթները, մեր դարավոր և առաջին քրիստոնեական եկեղեցիներն աշխարհում, մեր ժողովրդավարությունը, մարդկային իրավունքները, թե՞ պետք է փախչենք և տարածվենք աշխարհով մեկ, ինչպես դա տեղի ունեցած 105 տարի առաջ: Եթե 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչված լիներ, Հոլոքոստը տեղի չէր ունենա, այսօր Էրդողանի այս գործելաոճն անհնար կլիներ:

Այսօր Էրդողանն ունի նույն հավակնությունները, ինչ Հիտլերը: Նա փորձում է ներխուժել և ավերել ամենն, ինչ կարող է: Նայեք Սիրիային, Լիբիային, հաջորդը Հայաստանն է: Գերմանիայի ժողովուրդը չէր ֆաշիստը, ընդամենը 3 տոկոսն էր: Թուրքիայի ժողովուրդն էլ չէ, սակայն դուք պետք է տապալեք այդ խենթին և ժողովրդավարական երկիր կառուցեք, վերադարձրեք ձեր ազատությունը: Արթնացեք, կանգնեցրեք ագրեսորին»,- ասված է գրառման մեջ:

--00--ԱՀ