Բեռլինում քննադատել են Էրդողանի «հարձակումները» Մակրոնի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Thumbnail

Գերմանիան ըմբռնումով է մոտենում Անկարայից Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելու որոշմանը և ամբողջությամբ սատարում է այն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը: Նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտահայտությունները «բացարձակ անընդունելի» է համարել: 

«Գերմանիայի կառավարությունը մեր ֆրանսիացի բարեկամներին հաղորդել, որ ըմբռնումով ենք մոտենում դեսպանի հետկանչին և ամբողջությամբ աջակցում ենք այդ որոշմանը»,- ասել է Մաասը: Գերմանիան իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային` կապված նախագահ Մակրոնի վրա Էրդողանի անձնական հարձակումների, ինչպես նաև իսլամական ծայրահեղականության հետ»,- ասել է նա:

ԱԳ նախարարը նշել է, որ ռասիզմն ու իսլամատյացությունը չի կարելի իսլամական ահաբեկչության դեմ պայքարի շարքին դասել:

«Այդպես վարվողները գոհացնում են նրանց, ովքեր ցանկանում են հանրությունը պառակտել»,- ասել է նա: 

--00--ԱԹ