Կորուստները ցույց են տալիս՝ ծանր վիճակում ենք, բայց մենք նահանջի ճանապարհ չունենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Ադրբեջանը Թուրքիայի անմիջական ներգրավմամբ փորձում է հասնել իր առջև դրված խնդրի առավելագույն լուծմանը և այս համատեքստում հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները գրոշի արժեք չունեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը։              

«Մենք պարտավոր ենք դիմանալ մինչև վերջ։ Մենք ռազմավարական թիկունք չունենք, նահանջելու ճանապարհ ևս։ Այո՛, հասկանալի է, որ ծանր վիճակում ենք հայտնվել, բայց միաժամանակ դրա արձանագրումով հանդերձ սա մեր վերջին հայրենքին է և յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր ենք ամեն ինչ անել»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ