Հակառակորդը մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ ՊՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը, տոկունությանը: Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, նույնիսկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին»,- հավելեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հաճախ մենք նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքն ամենաթանկն է: Պատերազմը սաստիկ է, բայց անելանելի չէ։

«Հրամանատարությունը վճռական է, քաջ է և գործողություններին տիրապետում է մինչև վերջ: Մեր հրամանատարները շարքային զինվորների կողքին կանգնած են մինչև վերջին գրոհը, հարձակման հետմղումը և զրահատեխնիկայի խոցումը: Նման դեպքերը հարյուրավոր են»,- նշեց նա։

--0--ԱՀ