Շեխեր, Ջիվանի, Ազոխ գյուղերում շարունակվում են որոնման և ջախջախման գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են.  Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում»,- նշեց նա:

--00--ԱՀ