Հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի դիմեցին աշխարհի հզոր հատուկջոկատայինները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հայ գեներալը շատ հաճախ ավտոմատը ձեռքին կռվում է, հայ գեներալը, հակատանկային միջոցը ձեռքին, տանկ է խոցում, կանգնած է զինվորի կողքին, կամավորականի կողքին, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք այսպիսի օրեր շատ ենք տեսել մեր պատմության ընթացքում, շատ ենք կանգնել նման ճակատագրական պահի առաջ, բայց ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք»,- շեշտեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր էլ հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի դիմեցին աշխարհի հզորներից համարվող հատուկջոկատայինները։

--00--ԱՀ