Մերօրյա հերոսների անուններով անվանակոչությունը կկարգավորվի. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

կառավարություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է սահմանել պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության և անվանափոխության հետ կապված գործընթացների ու իրավահարաբերությունների կարգ: Այս կարգը նախատեսում է, թե ինչպես կարելի է անվանակոչել կամ անվանափոխել դպրոցները, դասասենյակները, լսարանները:

Նման կարգը այս պահին անհրաժեշտ է այնքանով, որ տարբեր մարդիկ սկսել են առաջարկել դպրոցը կամ դասասենյակը մերօրյա հերոսների անուններով անվանակոչել, իսկ նման կարգը կօգնի կանոնակարգել պրոցեսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ