Թուրքական լիրան կորցրել է իր արժեքի առնվազն 3 տոկոսը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ю

«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքական լիրան շարունակում է անկում արձանագրել և վերջին երեք օրերի ընթացքում կորցրել է իր արժեքի առնվազն 3 տոկոսը: Համեմատության համար ասենք, որ դա նույնն է, եթե հայկական դրամը արժեզրկվեր 15 դրամով մեկ դոլարի դիմաց:

Սա նշանակում է, որ թուրքական տնտեսությունը այլևս ի զորու չէ սպասարկելու Էրդողանի աշխարհաքաղաքական ամբիցիաները, և տարբեր երկրների կողմից թուրքական ապրանքների բոյկոտը էական ազդեցություն է ունենում թուրքական տնտեսության վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ