ԱՄՆ-ում հայ երիտասարդները, ի նշան բողոքի Արցախի դեմ ագրեսիայի, հացադուլ են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

ԱՄՆ հայ երիտասարդության ֆեդերացիան հացադուլ է հայտարարել` որպես բողոքի նշան Արցախի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի դեմ: Երիտասարդները պահանջում են ճանաչել Արցախը և պատժամիջոցներ կիրառել Բաքվի եւ Անկարայի դեմ:

«Կանգ չենք առնի, քանի դեռ այս բռնակալ կառավարությունները եւ նրանց ղեկավարները չեն դադարեցրել իրենց ագրեսիան: Հայ ժողովուրդը կանգ չի առնի»,- նշվում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջին հրապարակված հաղորդագրության մեջ:

Մասնակիցները նաեւ բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի հյուպատոսության դիմաց: «Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը չի ճանաչվել եւ մեր ժողովուրդը չի ապրում հետապնդումների մշտական ​​սպառնալիքի տակ»,- ասել են նրանք:

--00—ԼՄ