Արցախի Հանրապետության ՊՆ-ՊԲ նոր հրամանատարը. լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանից լուսանկարներ են հրապարակվել:

Նշենք, որ Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը Արցախի նախագահը պահի հրամայական է համարել՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով: Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ որոշումը տարամեկնաբանությունների առիթ չի տա:

նկար
նկար
նկար
նկար
նկար
նկար
Հիշեցնենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախել է Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: --00—ԼՄ