ԱՀ նախագահն ընդունել է Արցախ այցելած Ղրիմի կամավորականների միության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ղրիմ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է հումանիտար առաքելությամբ Արցախ այցելած Ղրիմի կամավորականների միության ղեկավար, տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Մարտոյանին:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ