Արցախում ոչնչացվել է «Ֆիրքաթ ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

«Ֆիրքաթ ալ Համզա» թրքամետ ահաբեկչական խմբավորումը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ զոհվել է հրամանատարներից մեկը՝ Ադել ալ Շահիրը, գրում է «Infoteka24»-ը՝ հղում անելով notwoofers-ի Թվիթերի միկրոբլոգին: 

Ըստ աղբյուրի՝ Ադելը երկար ժամանակ ծառայել է Համզայի դիվիզիայում: Հաղորդվում էր, որ վերջերս նա տեղափոխվել էր Ադրբեջան, որտեղ էլ ոչնչացվել է հայկական հրետանու կրակից:

Նշենք, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 6-ին հաստատել էր, որ Լեռնային Ղարաբաղում մարտնչում են «Ֆիրքաթ ալ Համզա» և «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորումների վարձկանները:

--00—ԼՄ