Իրանը կարմիր գծեր չհատելու նախազգուշացում է արել Ադրբեջանին և Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Իրան

Իրանի ԱԳ նախարարի` քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանել է Պարսաբադ-Մողան օդանավակայան և այցելել է Իրանի արվարձաններում գտնվող, Ադրբեջանի սահմանամերձ շրջաններ: Այս մասին հայտնում է Irna գործակալությունը:

Արաղչին հայտարարել է, որ իր այցի նպատակն է եղել Ադրբեջանի ու Արցախի միջև ընթացող ռազմական գործողություններից ոչ հեռու գտնվող Ասլանդուզ և Խոդաֆարին շրջաններում իրավիճակին ծանոթանալը: 

Փոխնախարարը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար սահմանամերձ տարածքների, ջրամբարների և էլեկտրակայանների անվտանգությունը շատ կարևոր է, դա կարմիր գիծ է, որը պետք է չհատվի այս զինված հակամարտության ընթացքում:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս