Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանատան առաջ. արցախցի կանայք հանդիպել են Անդրեա Վիկտորինի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

եմ

ՀՀ-ում ԵՄ գրասենյակի դիմաց արցախցի կանայք ու երեխաները կրկին ակցիա են արել՝ պահանջելով զսպել Ադրբեջանի ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետությունը։

Ակցիայի շրջանակում մասնակիցներից մի քանիսը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, տեղեկացրել, որ իրենց հիմնական նպատակն այն է, որ լուռ չլինենք, և այդ ձայնը հասնի բոլոր միջազգային ատյաններին։ Մասնակիցները նաև ամակ են հանձնել դեսպանին:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ԼՄ