Հրետանու կրակով կենդանի ուժ, զրահատեխնիկա ոչնչացրածների և պարգևի արժանացածների անունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

հրետան

Արցախի ՊԲ-ն հրապարակել է նորօրյա հերոսների անունները: Ըստ այդմ՝ հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար պետական բարձր պարգևների են ներկայացվել.

1. փոխգնդապետ Արման Աշոտի Հակոբյանը /«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան/,

2. կապիտան Գեորգի Արտավազդի Արշակյանը /«Մարտական ծառայություն» մեդալ/,

3. կապիտան Հունան Հովհաննեսի Հակոբյանը /«Արիության համար» մեդալ/,

4. կապիտան Գևորգ Արմենի Գասպարյանը /«Արիության համար» մեդալ/,

5. մայոր Էդգար Ներսեսի Կանդայանը /«Արիության համար» մեդալ/,

6. ավագ լեյտենանտ Նայիրի Մհերի Մկրտչյանը /«Մարտական ծառայություն» մեդալ/,

7. մայոր Աշոտ Ռուբենի Մուսայելյանը,

8. լեյտենանտ Թելման Գերասիմի Մխիթարյանը,

9. մայոր Անդրանիկ Լևոնի Պիլիպոսյանը,

10. մայոր Սեդրակ Աշոտի Մադաթյանը,

11. կապիտան Վահե Գագիկի Գյուլզատյանը,

12. ավագ լեյտենանտ Աղվան Գառնիկի Մովսիսյանը /«Արիության համար» մեդալներ/,

13. փոխգնդապետ Մհեր Արմոյի Շամիրյանը /«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան/,

14. փոխգնդապետ Մհեր Ռոմիկի Ղուկասյանը /«Արիության համար» մեդալ/:

--00—ԼՄ