Սիրիացի վարձկաններն ուղարկվել են Ադրբեջան՝ ԼՂ դեմ պատերազմելու. France24

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերն ապացուցում են՝ սիրիացի վարձկաններն ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու: Այս մասին է հայտնում France24-ը: 

Սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղում սրված հակամարտությունը դեռ թուլացման միտումներ չունի՝ հակառակ կրակի դադարեցման բազմաթիվ կոչերին: Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում են սիրիացի վարձկաններ, որ հավաքագրվել և Թուրքիայի կողմից ուղարկվել են Ադրբեջան: Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հերքում են սիրիացի զինյալների հավաքագրումը՝ չնայած սիրիացի զինյալների մասին հայտարարություններին ու միջազգային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին:

France24-ն առանձնացրել է ևս մի քանի տեսանյութ, որոնք ապացուցում են ԼՂ հակամարտության գոտում վարձկանների առկայության մասին լուրերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ