Սիրիայի ԶՈւ-ն ձերբակալել է ԼՂ-ում կռվող գրոհայինի. նրան հավաքագրել են 3 ամսով. WarGonzօ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

Սիրիայի Արաբական Հանրապետության ԶՈւ-ն բերման է ենթարկել թուրքամետ գրոհայինների, որոնք հարցաքննության ժամանակ շատ հետաքրքիր մանրամասներ են պատմել, գրում է WarGonzօ-ն:

Ձերբակալված Ամին Իմադ Էս-Սաիդը պատմել է, որ ինքը Սուլթան Մուրադ խմբի անդամ է, թուրք հրահանգիչների ղեկավարությամբ վերապատրաստվել է Աֆրինում, ամսական ստացել էր 350 թուրքական լիրա աշխատավարձ (մոտ 50 ԱՄՆ դոլար), պատմել էր իր հրամանատար Աբդելի Ռահիմ Ռահման Թուրքմանի մասին:

ԼՂ պատերազմին «Սուլթան Մուրադ» զինյալների մասնակցության մասին հարցին ի պատասխան՝ նա պատմել է, որ զինյալները հավաքագրվում են տարբեր խմբերում: Նրանցից հազարավորները Թուրքիայով տանում են Ադրբեջան: Գործուղման տևողությունը 3 ամիս է, վճարը՝ 2000 դոլար, Լիբիայում՝ 1500, իսկ ուղևորության տևողությունը՝ 6 ամիս:

Էս-Սաիդը պատմել է նաև հայկական զորքերի հետ մարտերում հավաքագրված խմբերի մեծ կորուստների մասին:

Հարցազրույցը հրապարակել է արաբական «Ալ-Հադաս» (ԱՄԷ) հեռուստաընկերությունը:

--00—ԼՄ