Մեր բանակի ու տղերքի կամքը բարձր մակարդակի վրա է. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

պատերազմ

Մեծ ծավալներ ունեցող պատերազմն ունի իր խնդիրները, բայց ունի նաև իր դրական կողմերը: Դրանք այսօր ավելի շատ են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կոնկրետ գործողություններ են տեղի ունենում, և մեր բանակի ու տղերքի կամքը բավական բարձր մակարդակի վրա է: Դա ապացուցում ենք թշնամու «մռթին» բավական տևական ժամանակ տալով: Արցախցին, հայ զինվորն ի սկզբանե կանխել է մի բան, որ թշնամին ուզել է անել, այն է՝ անկխության օրը նշել Ստեփանակերտում:

Հակառակորդը պատրաստել է շատ արագ բլից-կրիգի պլան, որը մեր տղաները կասեցրել են: Պատերազմը մտել է ձգվող փուլի մեջ: Հիմա մենք ենք, մեր սարերրը և մեր զինվորները, որոնք կանգնած են», - ասաց ԱԺ փոխնախագահն՝ ավելացնելով, որ հակառակորդը չպետք է ոգևորվի ժամանակավոր հաջողություններից, և բոլորս պետք է սպասենք լավ լուրերի:

--0--ԿԿ