Քննչական կոմիտեն արձագանքել է Արկադի Խաչատրյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի հայտարարության:

«ՀՀ ազգային ժողովի՝ 2020թ. հոկտեմբերի 27-ի նիստում ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարել է՝ զինծառայողների կողմից ծառահատում կատարելու և այդ կապակցությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:

Ի պատասխան ԱԺ պատգամավորի կողմից արված հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում»,- հայտնում են ՔԿ-ից:

--00--ԱԹ