Մարտակերտցի Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

երեխա

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը բնական ճանապարհով մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային: Այս մասին հայտնում են բուժկենտրոնից:

«Հերոսուհի մայր եք, ձեր որդին ծնվեց, աչքներդ լույս լինի»,-ի պատասխան բժշկի բարեմաղթանքի` Լուսինեն համեստորեն նշել է. «Օրենքով 10 երեխա ունեցողն է հերոսուհի մայր, ես դեռ 8 երեխա ունեմ»:

Փոքրիկն ու մայրն առողջ են, սպասում են դուրսգրմանը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս