Ալիևն իր ժողովրդին պատրաստում է պարտության․ Լապշին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News

 բառան

Ադրբեջանի նախագահ Ալիևն իր ժողովրդին պատրաստում է պարտության։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Ինչպես և ես կանխատեսում էի դեռ պատերազմի առաջին օրերին՝ սեպտեմբերին, Ադրբեջանը չի կարող վերցնել Լեռնային Ղարաբաղը, իսկ անհաջողությունների պատճառը կհամարվի Հայաստանի կողմից միֆային երրորդ ուժերի մասնակցությունը։

Դեռ սեպտեմբերին ես կարծում էի, որ Բաքուն կհայտնի, որ հայերի փոխարեն կռվում են Ռուսաստանի Դաշնության  զորքերը, ԱՄՆ-ի ծովային կատուներն ու աֆրիկյան Կոնգոյի հատուկ ջոկատայինները։ Համարյա չեմ սխալվել։ Ալիևն անձամբ հայտնեց, որ 5000 ռուս զինվոր Գյումրու ռազմաբազայից կռվում է Հայաստանի կողմում և նրանց է մատակարարվում բազայի զենքերը։

Սա հնչում է ինչպես հումոր, բայց սովորական բարեհոգի բնակիչների համար կանցնի։

Ժողովուրդն աստիճանաբար կպատրաստվի պարտությանը, Ղարաբաղը վերցնել չկարողանալու պատճառներին և շուրջ 7 հազար ադրբեջանցի զինծառայողի սպանվելուն»,- գրել է նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ