Արցախում ոչնչացվել է սիրիացի ահաբեկիչ Աբու Մարիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

վարձկան

Արցախում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ շարքերում կռվող, ծնունդով Դեր Զորից սիրիացի վարձկան Աբու Մարիան: Այս մասին հայտնում է «Աֆրինի ազատագրման ուժեր» խմբավորումը:

Ահաբեկչի մարմինը տեղափոխվել է Թուրքիայի հետ սահմանակից Ջարաբլուս քաղաքով: 

Մայսար Ալի Մուսա Աբդուլա ալ-Ջուբուրին, որ հայտնի է որպես Աբու Մարիա ալ-Կախտանի, իրաքցի զինյալ է, որ մասնակցել է Սիրիայի քաղաքացիական պատերազմին: Նախկինում նա «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման Շուրա խորհրդի անդամ ու հրամանատար է եղել:

--00--ԱԹ