Արցախի ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ներկայացնել հաշվարկ-հաշվետվությունները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27  24News 

ՊԵԿ

Արցախի ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 27-ից հաշվետվությունների ներկայացման (online.tax.nk.am) և հարկային հաշիվների դուրսգրման (online.tax.nk.am/invoice) էլեկտրոնային համակարգերի աշխատանքն ամբողջությամբ վերսկսվել է:

Հորդորում ենք հարկ վճարողներին ցուցաբերել բարձր պատասխանատվություն և սեղմ ժամկետներում ներկայացնել ս.թ. երրորդ եռամսյակի ու սեպտեմբեր ամսվա հաշվարկ-հաշվետվությունները՝ ամբողջությամբ կատարելով նշված ժամանակահատվածների գործունեության արդյունքներով առաջացած հարկերի և պարտադիր այլ վճարների գծով վճարումները:

 --00—ՄՀ