Մոսկվան ու Թեհրանը հոկտեմբերի 29-ին կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Արաղչի

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին Մոսկվա կայցելի հոկտեմբերի 29-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Արաղչիի այցի նպատակն է քննարկումներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նախատեսված են այցելություններ նաև Երևան ու Բաքու:

Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

«Մեր նախագահը և մեր ԱԳ նախարարը բանակցություններ են վարել կողմերի հետ և հայտարարել են Իրանի պատրաստակամության մասին` միջնորդ հանդիսանալ այս հակամարտությունում»,- ասել է նա:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս