Լավրովը Չավուշօղլուի հետ զրույցում հայտնել է` ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Լավրով Չավուշօղլու

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, Լավրովն ընդգծել է այս հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է Չավուշօղլուն:

Լավրովը և Չավուշօղլուն Հեռախոսազրույցի ընթացքում փաստել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ահաբեկիչների ներգրավվման անթույլատրելիությունը.

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս