Պատերազմը սթափեցնում է, մարդիկ առերեսվում են իրականությանն ու հասկանում՝ հույսը մենք ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

«Եթե անգամ Երևանը հանձնենք, պատերազմը չի ավարտվի, որովհետև խնդիրը ոչ թե տարածքն է, այլ մեր կյանքը»,-24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Նա այն համոզմանն է, որ պատերազմները հաղթում են զենքով ու ոգով, և եթե ոգի չունես, զենքդ անզոր է: «Պատերազմը սթափեցնում է, մարդիկ առերեսվում են իրականությանն ու հասկանում՝ մեր հույսը մենք ենք: Մեր հույսը, առաջին հերթին ու հիմնականում, մեր բանակն է, ոչ թե այս կամ այն պետությունը»,- ասում է ԼՀԿ-ական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ