Ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն քարի, ամեն ծառի, ամեն միլիմետրի համար

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News

Նիկոլ Փաշինյան

Արդեն մեկ ամիս է՝ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի եւ հայության դեմ։ Արցախի բանակի եւ քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց են թողնվել հազարավոր ԱԹՍ-ներ։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, վարձկաններով, ահաբեկիչներով, թուրք ու պակիստանցի հատուկ ջոկատայիններով։ 

«Մեկ ամիս առաջ նրանք Արցախն արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ, բայց այսօր Արցախը, թեկուզ վիրավոր, սակայն կանգնուն է, եւ այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ»,- նշեց նա։

Փաշինյանը վստահեցրեց, որ Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն քարի, ամեն ծառի, ամեն սանտիմետրի, ամեն միլիմետրի համար ։

--00--ԱՀ