Կառավարությունը ոչ մի վայրկյան չի շեղվել հաղթանակի ճանապարհը ցույց տալու իր գործից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

հասարակական

Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից: Թույլ չենք տալու ներքին եւ արտաքին որեւէ ուժի կասկած սերմանել Ազատ եւ Երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից: Այս մասին հանրությանն ուղղված ուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եւ ուրեմն՝ դու հաղթող ես, հայ ժողովուրդ: Գնա եւ վերցրու քո հաղթանակը, կանգնիր եւ կերտիր քո հաղթանակը: Եւ վստահ եղիր՝ քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չի շեղվել ու չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից»,- շեշտեց վարչապետը:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս