Դուք լավ գիտեք, թե ով է խախտել հրադադարը. Թանկյանը` Պոմպեոյին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News

Թանկյան Պոմպեո

«System of a down» խմբի մենակատար, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի թվիթերյան գրառումը, որում նա ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներին է դիմում հրադադարը պահպանելու կոչով, գրել է. 

«Դուք լավ գիտեք, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը՝ դատելով ԱՄՆ արբանյակային նկարներից: Ինչպե՞ս եք պատժելու Ադրբեջանին՝ Ձեր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ այսպիսի անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, վիրավորելու համար: Ես հարցնում եմ՝ որպես ամերիկացի, որը չի սիրում, երբ իրեն խաղալիք են դարձնում բռնակալները»:

--00--ԱԹ