Ժնևում կհայտարարեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերի ժամանակացույցը. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

 «Հրապարակ» թերթը գրում է. «Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում բառացիորեն հայտարարեցին. «Համանախագահները եւ ԱԳ նախարարները համաձայնեցին նորից հանդիպել Ժնեւում՝ հոկտեմբերի 29-ին, որպեսզի քննարկեն, համաձայնության հասնեն եւ ըստ ժամանակացույցի գործադրման մեկնարկ տան, որը նույնպես կհամաձայնեցվի ԼՂ հակամարտությունում խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր անհրաժեշտ քայլերի հետ` հիմնական սկզբունքներին համապատասխան, որոնք ընդունվել են Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից»։

Այսինքն, մտադիր են վաղը Ժնեւում հայտարարել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը եւ իրականացման ժամանակացույցը: Հասկանալի է, որ Մինսկի խումբը դժվար թե դուրս գա տարիներ շարունակ բանակցված կարգավորման շրջանակներից:

Սակայն Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը՝ պատերազմը շարունակելու մասին, այս տրամաբանությունից դուրս էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--000--ԱՀ