Մարտեր են ընթանում որոշ ուղղություններում. ՊԲ-ն ոչնչացնում է հակառակորդի դիվերսիոն խմբերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

հրետակոծություն

Գիշերը հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Այս մասին հայտնում է ԱՀ Պաշտպանության բանակը։

Երեկոյան թշնամին շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները.

--00--ԱՀ