«Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ ցանցառի մեկն է».ֆրանսիական «Charlie Hebdo»-ի ծաղրանկարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական հանդեսի հերթական համարի գլխավոր էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարն է հրապարակվել, որի նպատակը իսլամի և դրա բարոյական արժեքների նկատմամբ Թուրքիայի նախագահի ունեցած «իրական վերաբերմունքը» ցուցադրելն է:

«Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ ցանցառի մեկն է»,-գրված է հրապարակված ծաղրանկարին կից:

Հիշեցնենք, որ վերջին օրերի պաշտոնական Անկարայի և Փարիզի միջև հարաբերությունները սրվել են: Էրդողանի հայտարարությունից հետո, թե Էմանյուել Մակրոնը պետք է իր «հոգեկան առողջությունը ստուգի», Ֆրանսիան որոշել էր հետ կանչել Անկարայում իր դեսպանին՝ պահանջելով ԵՄ-ից պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ, ինչը ԵՄ անդամ որոշ երկրների անհամաձայնության պատճառով մերժվել է:

Անկարայից այս հրապարակմանը կոշտ էին արձագանքել ավանելով «զզվելի» և համարելով իսլամաֆոբիայի հստակ դրսևորում:

--00—ԼՄ