Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12:04-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու լողափերից մեկում հայտնաբերվել է դի։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ջրից (ափից մոտ մեկ մետր հեռավորությունից) դուրս են բերել քաղաքացու (արական սեռի, ծնված 1935թ.) դին։

--00—ԼՄ